Добавить новость
smi24.net
World News
Май
2020
1
2
3 4
5
6 7 8
9
10
11 12
13
14 15 16 17 18 19 20 21 22
23
24
25
26 27
28
29 30 31

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատել է երկրում արտակարգ դրության երկարաձգումը մինչև հուլիսի 10-ը. Parisien

0

Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը երկուշաբթի հաստատել է երկրի առողջապահության ոլորտում արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը մինչև հուլիսի 10-ը: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Parisien թերթին:

Ավելի վաղ Ֆրանսիայի խորհրդարանը արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման վերաբերյալ օրինագիծ էր ընդունել, ինչը պայմանավորված է երկրում կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած իրավիճակով:

Թերթի տվյալներով՝ Սահմանադրական խորհուրդը հաստատել է խորհրդարանի որոշումը, սակայն որոշ հավելումներ է արել: Խորհուրդը, մասնավորապես, արտահայտվել է վարակված անձի և իր շփման շրջանակի վերաբերյալ տեղեկատվությանը հասանելիություն ունեցող մարդկանց քանակի սահամանափակման անհրաժեշտության մասին: Բացի դա, խորհուրդը այդ գործողությունները կարգավորող մարմիններին կոչ է արել «որոշակիացնել տեղեկատվության հավաքման, մշակման և փոխանակման մեթոդները, որոնք կապահովեն դրանց գաղտնիությունը»:

Վերջին տվյալներով՝ Ֆրանսիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 26.6 հազարը: Ներկայումս հիվանդանոցներում բուժում է ստանում 22 284 մարդ, նրանցից 2712-ի մոտ հիվանդությունը ծանր ընթացք է ստացել:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *