Добавить новость
smi24.net
World News
Июнь
2020
1 2 3 4 5 6 7
8
9
10
11
12 13 14 15 16
17
18
19 20 21 22 23 24 25
26
27 28 29 30

«Ամերիկացի զինվորներն այլևս չեն լուծելու օտար հակամարտությունները». Թրամփ

0

Ամերիկացի զինվորականներն այլևս չեն վերականգնի այլ երկրներ և «չեն լուծի օտար հակամարտությունները»: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Վերջինիս խոսքով՝ Վաշինգտոնը վերադառնում է հիմնարար սկզբունքներին, որոնց համաձայն՝ զինվորի խնդիրը ԱՄՆ-ն արտաքին թշնամիներից պաշտպանելն է:

«Մենք ավարտում ենք անվերջանալի պատերազմների ժամանակաշրջանը»,- ասել է ամերիկացի առաջնորդը՝ ելույթ ունենալով Նյու Յորք նահանգի Վեսթ Փոյնթ ռազմական ակադեմիայի շրջանավարտների առաջ:  

Թրամփը հայտարարել է, որ «պարզ հայացքն Ամերիկայի համար կենսական կարևորության շահերի պաշտպանությանը վերադարձել է իր տեղը»: Նա հավելել է, որ ամերիկացի զինվորների առաջադրանքի մեջ չի մտնում «լուծել հեռավոր երկրներում առկա դարավոր հակամարտությունները, որոնց մասին շատերը նույնիսկ չեն էլ լսել»:   

«Մենք այս աշխարհի ոստիկանները չենք: Սակայն մեր թշնամիները թող իմանան, որ եթե մեր ժողովրդին վտանգ սպառնա, մենք երբեք չենք տատանվի: Եվ երբ մենք սկսենք պայքարել, ապա միայն հաղթելու համար»,-  եզարփակել է ԱՄՆ ղեկավարը:

Հատկանշական է, որ Թրամփն օրեր առաջ Կոնգրեսին տեղեկացրել էր, որ ամերիկյան զորքերը կշարունակեն մնալ այնպիսի երկրներում, որտեղ զորքերն ուղարկվել են դեռևս նախկին նախագահների կողմից: Այդ երկրների թվում են Աֆղանստանը, Իրաքը, Սիրիան, Հորդանանը, Թուրքիան, Լիբանանը, Եգիպտոսը, Ֆիլիպինները, Արաբական թերակղզին, Կոսովոն, Արևելյան Աֆրիկան:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *