Թեհրանը Երևանին և Բաքվին կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները
Զարիֆը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունների կապակցությամբ և կողմերին կոչ է արել անհապաղ դադարեցնել դրանք ու «վերսկսել բանակցային գործընթացը միջազգային իրավունքի շրջանակներում»:
ԻԻՀ արտգործնախարարը հավաստիացրել է, որ Թեհրանը պատրաստ է կողմերին աջակցել «կրակի դադարեցում հաստատելու, երկխոսություն սկսելու և խաղաղություն ու կայունություն հաստատելու հարցում»:
