Ստեփանավանի չորս ընտրատեղամասում հաղթում է «Քաղաքացիական պայմանագիրը»
Չորս տեղամասի արդյունքներով՝ Ստեփանավանում առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այս մասին հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան էջը։
25/7 ընտրատեղամաս՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 301 ձայն է ստացել, «Հայ ազգային կոնգրեսը»` 9, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 62:
25/8 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 247 ձայն, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 12, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 84:
25/12 ընտրատեղամասում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 135, «Հայ ազգային կոնգրեսը»՝ 17, «Բարգավաճ Հայաստանը»` 8։
Ստեփանավանի 25/1 ընտրատեղամասի արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է 465ձայն, «Բարգավաճ Հայատանը»` 73,ՀԱԿ֊ը` 18։
