Добавить новость
smi24.net
World News
Январь
2022

«Հիմա, երբ իրավիճակն այսքան լարված է, շատ կարևոր է խուսափել լարվածության աճ հրահրող ցանկացած քայլից». Պեսկովը՝ ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման նախագծի մասին

0

Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման նախաձեռնության հեղինակները չպետք է փորձեն որոշակի քաղաքական միավորներ վաստակել նման նուրբ և փխրուն հարցում, այժմ շատ կարևոր է խուսափել քայլերից, որոնք կարող են իրավիճակի լարվածության աճ հրահրել, ՌԻԱ «Նովոստի»-ի փոխանցմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ես չեմ խոսի այս հարցի արդիականության մասին և, ինչպես նախկինում, չեմ մեկնաբանի բուն նախաձեռնությունն այն թղթով, որը դեռ Դումայում քննարկվում է։ Այս քննարկումը պետք է կայանա: Բայց այստեղ, իհարկե, կցանկանայի նշել, որ հիմա, երբ իրավիճակն այսքան լարված է և զգայուն, շատ կարևոր է, իհարկե, խուսափել ցանկացած քայլից, որը կարող է հրահրել լարվածության աճ», - ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե Կրեմլի տեսանկյունից ինչո՞վ է արդիական Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցը:

ՌԴ կոմկուսի խմբակցության պատգամավորները՝ նրա առաջնորդ Գենադի Զյուգանովի գլխավորությամբ, չորեքշաբթի Պետդումայի քննարկմանն են ներկայացրել Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախության ճանաչման անհրաժեշտության մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված պալատի դիմումի նախագիծը: 

Որոշման նախագծի համաձայն՝ Պետդուման դիմում է պետության ղեկավարին՝ «խնդրելով քննարկել Ռուսաստանի Դաշնության կողմից Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության՝ որպես ինքնուրույն, ինքնիշխան և անկախ պետությունների ճանաչման հարցը»:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *