Добавить новость
smi24.net
World News
Июнь
2022

Դմիտրի Մուրատովը Նոբելյան մրցանակը ներկայացրել է աճուրդի և գումարը կտրամադրի Ուկրաինայի երեխաներին

0
2021 թվականի Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր, ռուսաստանցի լրագրող Դմիտրի Մուրատովը մրցանակը ներկայացրել է աճուրդի, որը կիրականացնի Heritage Auctions տունը:


Մուրատովը վաճառքից ակնկալվող ամբողջ գումարը փոխանցելու է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին՝ ՅՈւՆԻՍԵՖ-ին, որն իր խողովակներով օգնություն կտրամադրի ուկրաինացի փախստական-երեխաներին և նրանց ընտանիքներին:


Աճուրդը մեկնարկել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը՝ հունիսի 1-ին, և կավարտվի հունիսի 20-ին՝ Փախստականների միջազգային օրը, Նյու Յորքում Մանհեթենի The Times Center համալիրում:


«Մենք երկար ենք մտածել «Նովայա գազետա» խմբագրությունում և որոշել ենք, որ կան մարդիկ, ովքեր մեր համեմատությամբ շատ ավելի վատ վիճակում են: Նրանք փախստականներն են, հիվանդ ուկրաինացի երեխաները, ուրեմն, մենք չպետք է մեզ խղճանք, մենք պետք է օգնենք այս պատերազմի զոհերին, պետք է տալ թանկը, էականը: Փողը կտրամադրվի երեխա-փախստականներին, Եվրոպայում, Ուկրաինայում կամ Ռուսաստանում, աշխարհում այլևս չկան օտար փախստականներ»,- ասել է Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիրը:


Մուրարտովի հետ անցյալ տարի մրցանակը ստացել է նաև լրագրող Մարիա Ռեսսեն Ֆիլիպիններից:


Ստանալով լուրը, Մուրատովն ասել է, որ մրցանակը նվիրում է զոհված գործընկերների հիշատակին: 2000 թվականից սկսած զոհվել է «Նովայա գազետա» պարբերականի 6 լրագրող:


Անցյալ տարվա դեկտեմբերին Մուրատովն իր մրցանակը՝ մոտ 40 միլիոն ռուբլու չափով, փոխանցել է ռուսական բարեգործական հիմնադրամներին:














Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *