Добавить новость
smi24.net
World News
Июнь
2023

«Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում

0

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը: Եզրափակիչում մանչեսթերյան ակումբը 1-0 հաշվով առավելության հասավ իտալական «Ինտերի» նկատմամբ:

Առաջին խաղակեսում Անգլիայի չեմպիոնն ուներ խաղային ու տարածքային ոչ մեծ առավելություն և մի քանի անգամ սպառնաց մրցակցի դարպասին։ Իտալիայի գավաթակիրն էլ խաղում էր երկրորդ համարով ու հակագրոհներով, սակայն իրական գոլային պահեր ստեղծել չհաջողվեց։

Հանդիպման 36-րդ րոպեին վնասվածքի պատճառով փոխարինվեց անգլիական ակումբի բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրույնեն: Նրան փոխարինեց անգլիացի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը:

Երկրորդ խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» աստիճանաբար մեծացրեց ճնշումը և ի վերջո խփեց հաղթական գոլը: Աչքի ընկավ իսպանացի կիսապաշտպան Ռոդրին:

Խոսեպ Գվարդիոլայի թիմը թրեբլ ձևակերպեց: Ավելի վաղ անգլիացիները հաղթել էին Անգլիայի առաջնությունը և երկրի գավաթը:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր և խաղադաշտ մտավ հանդիպման 84-րդ րոպեին՝ փոխարինելով թուրք կիսապաշտպան Հական Չալհանօղլուին:

Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Մանչեսթեր Սիթին» զբաղեցրել էր առաջին տեղն, իսկ փլեյ-օֆֆում առավելության էր հասել գերմանական «Լայպցիգի» (1-1, 7-0), Մյունխենի «Բավարիայի» (3-0, 1-1) և Մադրիդի «Ռեալի» (1-1, 4-0) նկատմամբ:

Երկրորդ տեղով խմբից դուրս եկած Միլանի «Ինտերը» պայքարից դուրս էր թողել պորտուգալական «Պորտուին» (1-0, 0-0), «Բենֆիկային» (2-0, 3-3) և իտալական «Միլանին» (2-0, 1-0):

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) —  «Ինտեր» (Իտալիա)՝ 1-0 (տեսանյութ)

Ռոդրի, 68

The post «Մանչեսթեր Սիթին» պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգայում appeared first on ԳԱԼԱ.















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *