«Չէր կարող ԱԱԾ տնօրենը հրաժարվել իմ որևէ հանձնարարություն կատարել». վարչապետ
«Արմեն Աբազյանն իմ վարչապետության օրոք ամենաերկարն է եղել ԱԱԾ տնօրենի պաշտոնում, աշխատել է ամենաբարդ շրջանում՝ 2020-ի նոյեմբերից: Կարծում եմ՝ արժանացել է, որ մի քիչ հանգստանա, 5 տարի այդ լարված պայմաններում աշխատել է, կարծում եմ հասկանում եք, որ հեշտ չէ», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան «Ազատության» հարցի:
«Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել էր՝ «արդյոք ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը կապ ունի՞ նախօրեին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի տանն իրականացվող...
