Զապորոժիեում «Շահեդների» հարվածից հետո հրդեհներ են բռնկվել, Կիևում զոհերի թիվը հասել է 21-ի
Զապորոժիեում «Շահեդների» հարձակումից հետո հրդեհներ են բռնկվել, հայտնում են տեղական իշխանությունները։ Կիևում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել ևս ութ մարդու մարմին։ Զոհերի թիվը հասել է 21-ի։
Զապորոժիեի մարզային վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի գիշերային հարվածի ժամանակ մարզկենտրոնում բռնկվել է երեք հրդեհ։
Ֆեդորովի խոսքով՝ ոչնչացվել են պահեստներ, այրվել են մեքենաներ, իսկ բազմահարկ բնակելի շենքերի պատուհանները կոտրվել են։ Նրա խոսքով՝...
