ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել. Փաշինյան
ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունը որևէ բան չի փոխել և չի կարող փոխել, «կա ինստիտուտ և ինստիտուցիոնալ կառույց», այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով անհետ կորած զինվորների հարազատների հնչեցրած մտահոգություններին, թե ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնանկությունից հետո իրենց երեխաների ճակատագրով զբաղվող չի լինելու:
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ անհետ կորած զինվորների ծնողների հետ հանդիպել է 2 շաբաթ առաջ կառավարությունում, և ձեռք են բերել պայմանավորվածություն՝...
