Դատարան Կարապետյանին աջակցելու են եկել նաև հոգևորականներ, այդ թվում՝ կաթողիկոսի եղբայրը
Գուգարաց թեմի առաջնորդ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը բացառում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը կընկրկի ու կհեռանա վեհարանից:
«Ազատության» հարցին, թե հնարավո՞ր է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետապնդումները հանգեցնեն Վեհափառի հրաժարականին, եպիսկոպոսը պատասխանեց. «Նման բան բացառվում է»:
Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարությանը, թե Գարեգին Երկրորդ կաթողիկոսը պետք է լքի վեհարանը, Գուգարաց թեմի առաջնորդն ասաց. «Դա ցնորամտություն է: Վեհարանը կեցավայր է, որևէ մեկն իրավունք չունի այնտեղ մուտք...
