Ադրբեջանի դատախազությունը 16 տարվա ազատազրկում է պահանջում ՀՀ օգտին լրտեսության մեջ մեղադրվող Սամադովի համար
Ադրբեջանի դատախազությունը 16 տարվա ազատազրկում է պահանջում Հայաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող քաղաքագետ և լրագրող Բահրուզ Սամադովի համար։ «Ազատության» ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ մեղադրող կողմը դատարանում պնդել է, որ Սամադովին վերագրվող հանցանքը «ապացուցվել է»։
Լրագրողը դատարանում վերստին պնդել է, որ ինքն անմեղ է և «աբսուրդ» է որակել «հայկական հատուկ ծառայություններին ինչ-որ տեղեկություններ փոխանցելու» իրեն վերագրվող մեղադրանքները։ Սամադովը հիշեցրել է, որ վերջին վեց տարվա...
