Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները բարդ շրջան են ապրում, բայց Մոսկվայում հույս ունեն, որ կհարթվի. Պեսկով
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները բարդ շրջան են ապրում, բայց Մոսկվայում հույս ունեն, որ կհարթվի, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ամուր հիմք իսկապես կա։ Կա շահերի համընկնում երկու երկրների միջև, կա փոխշահավետ համագործակցություն, որը հիմնված է փոխադարձ հարգանքի վրա, բայց երբեմն պատահում է, որ երկու երկրների միջև հարաբերություններում դժվար շրջաններ են լինում։ Այժմ նման շրջաններից մեկն է, որը հուսով ենք, կանցնի», - ասել է Պեսկովը՝ պնդելով, որ Ռուսաստանի...
