Երևանը հակադարձում է Ալիևի պնդումներին, ընդդիմությունից պնդում են՝ «Փաշինյանը ստել է»
Ադրբեջանի ղեկավարի պնդումներին, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքում» հայ սահմանապահների երես չպետք է տեսնեն ադրբեջանցիները, Երևանից արձագանքում են երկու օր անց: Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը պետք է լինի երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության սկզբունքով, վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանն է «Արմենպրես»-ի հետ զրույցում այսօր հայտարարել՝ մեկնաբանելով Ալիևի պնդումները:
«Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության,...
