Հուլիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ջերմուկում հանդիպում ունեցավ գործարար համայնքի հետ՝ քննարկելու տնտեսական ակտիվության, ներդրումների և զբոսաշրջության խթանման հնարավորությունները։ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց Ջերմուկի զբոսաշրջային կլաստերի զարգացման ընթացքը։ Նախատեսվում է շուրջ 6 մլն եվրոյի լրացուցիչ ֆինանսավորում՝ համայնքի զբոսաշրջային գրավչության և ծառայությունների բարելավման նպատակով։ Նախարարության ծրագրերը միտված են ապահովելու զբոսաշրջիկների