Կանադան կոչ է անում անհապաղ վերականգնել ՄԱԿ-ի համակարգած օգնությունը Գազայում
Կանադան կոչ է անում անհապաղ վերականգնել ՄԱԿ-ի կողմից համակարգվող մարդասիրական օգնության բաշխումը Գազայի հատվածում։ Արտաքին գործերի նախարարությունը նաև անընդունելի է որակել Գազայի հատվածում քաղաքացիական անձանց և մարդասիրական աշխատակիցների նկատմամբ Իսրայելի ռազմական գործողությունները:
«Անընդունելի են Իսրայելի ռազմական գործողությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպության աշխատակիցների ու հաստատությունների, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնության շարասյուների նկատմամբ, ինչպես նաև...
