Իրանում դատարանի վրա հարձակման հետևանքով կա առնվազն 5 զոհ
Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում գտնվող դատարանի վրա զինված հարձակման հետևանքով, ըստ իրանական լրատվամիջոցների, զոհվել է առնվազն 5 մարդ, ևս 13-ը վիրավորվել են։
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան պետական IRNA-ին հայտնել է, որ անվտանգության ուժերի հետ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում հարձակում իրականացրած երեք անձ սպանվել է։
Նրա խոսքով՝ զոհվածների թվում եղել են մայր և երեխա. զինյալները ձեռքի նռնակ են նետել Սիստան-Բելուջիստանի մայրաքաղաք Զահեդանում գտնվող շենքի...
