Աշխատանքային այցի շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Ադիս Աբեբայում հանդիպել է Եթովպիայի զբոսաշրջության նախարար Սելամավիտ Կասսայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները, փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հեռանկարները։ Կողմերը կարևորել են մշակութային զբոսաշրջության, բնական ժառանգության պահպանման և զբոսաշրջային հոսքերի խթանման ուղղություններով համագործակցությունը։ Նախարար Պապոյանը նշել է,