ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյանի կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրը դստեր և չծնված թոռնուհու մահվան մեջ գործով մեղադրյալ Արամ Նավասարդյանին մեղավոր է համարում, թեև վերջինս իր մեղքը չի ընդունում։ Միևնույն ժամանակ լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այլ անձինք նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն։