Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց, փաստաբանը պնդում է՝ «իրավական ամենաթողություն է»
«Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանքը Հակակոռուպցիոն դատարանըերկու ամսով երկարաձգեց: Շուրջ տասը ժամ տևած նիստում այդպես էլ քննիչն ու դատարանը չեն կարողացել հիմնավոր փաստարկել՝ ինչու պետք է գործարարը մնա բանտում, պնդում է նրա փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը. «Մեղմ ասած իրավական ամենաթողություն է: Մի շարք հարցադրումներ տրվեցին քննիչին, դրանց վերաբերյալ չստացանք որևէ պատասխան»:
Սամվել Կարապետյանը Ազգային անվտանգության ծառայության նկուղում փակված է երկու ամիս: Նա...
