Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է վարքագծի կանոնը. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկուսուկես ամսում, լինգվիստական փորձաքննություններով, բացատրական ու հոմանիշների բառարաններով, ոճագիտական ձեռնարկներով 30 էջանոց եզրակացությամբ հանգել է նրան, որ «դոմփել» բառը գռեհիկ է, կոպիտ ու անվայելուչ: Այդ բառը Հայաստանի վարչապետը մայիսի 30-ի ֆեյսբուքյան ստատուսում էր օգտագործել:
Հանձնաժողովը այս հարցով հարուցած վարույթի շրջանակում նաև Փաշինյանից է պարզաբանում խնդրել ու ստացել: Նրա դիրքորոշումն այն...
