Զելենսկին ու Մակրոնը քննարկել են Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում «ռուսական ծանր հրետակոծությունը»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ ունեցած զրույցի ընթացքում քննարկել են Կիևում և Ուկրաինայի այլ քաղաքներում «ռուսական ծանր հրետակոծությունը»։
«Ցավոք, Ուկրաինայում զոհվել է չորս մարդ, վիրավորվել՝ ավելի քան 44-ը։ Մեր փրկարարներն ու արտակարգ ծառայությունները դեռևս զբաղվում են հարձակման հետևանքների վերացմամբ ամբողջ երկրում։ Մենք համակարգել ենք մեր դիվանագիտական ջանքերը, հաջորդ քայլերը և գործընկերների հետ շփումները՝ համապատասխան...
