354 քաղաքացի տուգանվել է հանրային տրասպորտից օգտվելու ժամանակ արված խախտումների համար
354 քաղաքացի տուգանվել է հանրային տրասպորտից օգտվելու ժամանակ թույլ տված խախտումների համար։ Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Հասարակական կարգի պահպանման ծառայության պետի Ժ/Պ Ավետ Բաբայանը վերջին թվերներ էր ներկայացնում՝ ասելով, որ այդ 354-ից 227-ն առանց տոմս է երթևեկել, 48-ը՝ այլ անձի արտոնություն ունեցողի քարտերից, 79-ն էլ վճարել են ծառայության աշխատակիցների ստույգացի հետո միայն։
Քաղաքապետ Ավինյանը հարց բարձրացրեց՝ ի՞նչ են անում, երբ քաղաքացին տեղում դժգում է, թե իրեն անարդարացիորեն տուգանել են։
«Տեղում կապվում ենք Տեխնոլոգիաների կառավարման կենտրոնի հետ, մեզ մոտ վճարը ցույց տալիս է, քաղաքացին այն կատարել է, թե չէ։ Եթե մեր մոտից երևում է, որ վճարել է, տուգանքը միանգամից բեկանում ենք»,- Բաբայանի պատասխանն էր։
Ըստ քաղաքապետարանի աշխատակցի՝ կա նաև 5 բեկնված տուգանք, այսինքն՝ երբ քաղաքացուն տուգանել են, հետո պարզվել է, որ նա ոչ մի խախտում էլ թույլ չի տվել։
Օրեր առաջ «Ազատությանը» քաղաքացիներն էին բողոքում, որ տարնսպորտում առանց հիմքի տուգանվել են։ Ապացույցը՝ բանկային քարտով վճարն էր ուղևորության համար, սակայն հսկիչները կնոջը չվճարելու համար տուգանել էին։
Կարինե Գրիգորյանը պնդում էր՝ հսկիչները ո՛չ որևէ փաստաթուղթ են ներկացրել, թե ովքեր են, ո՛չ հատուկ համազգեստ են ունեցել, իր բանկային քարտն էլ մի քանի րոպե նրանց ձեռքում է եղել:
Այս տիկինը, սակայն, անհապաղ գնացել է բանկ ու գործարքների քաղվածք վերցրել, որտեղ երևում էր՝ մեկ անգամ քարտից 150 դրամ 14:40-ին է գանձվել, մեկ անգամ էլ՝ 10 րոպե անց:
Քաղաքապետ Ավինյանն ասյօր խորհուրդ տվեց տհաճ միջադեպերից խուսափելու համար հետագայում փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանի բլոգով ներկայացնել բողոքարկման կարգը. «Շատ լավ ա, որ դուք տեղում որոշակի գործողություն անում եք, բայց, կարծում եմ, մինչ դատարան գնալը քաղաքապետարանում պետք է ունենանք որոշակի ընթացակարգ, որով կնայենք կոնկրետ գործը, կհասկանանք բոլոր մանրամասները, թե պետք լինի կբեկանենք»։
Քաղաքապետարանն ուղևորներին տուգանում է օգոստոսի 5-ից սկսած։ Տոմսը չվավերացնելու համար 3000 դրամ տուգանք է նախատեսված,10 հազար դրամ՝ ուղղակի չվճարելու, 15 հազար դրամ՝ ուրիշի զեղչված ուղետոմսն օգտագործելու համար: