Добавить новость
smi24.net
World News
Сентябрь
2025

Իսրայելի ավիահարվածներից սպանվել են «Համաս»-ի ղեկավարներից հինգը

0

Իսրայելը երեկ ավիահարվածներ է հասցրել Քաթարի մայրաքաղաքում գտնվող այն շենքին, որտեղ այդ պահին խորհրդակցում էին պաղեստինյան «Համաս» շարժման քաղաքական ղեկավարները, սպանելով նրանցից հինգին։
«Համաս»-ը հաստատել է դա, սակայն պնդել է, որ ձախողվել է փորձը՝ սպանելու խմբին, որը Դոհայում հանդիպում էր՝ քննարկելու Գազայում հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի վերջին առաջարկը։ Սպանվել է նաև Քաթարի անվտանգության ուժերի մեկ ներկայացուցիչ:
Նեթանյահու. Հարձակումն արդարացված էրԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հարձակումը լիովին արդարացված էր, քանզի այնտեղ էին «Համաս»-ի առաջնորդները, որոնք պլանավորել ու իրականացրել էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումն Իսրայելի վրա:
«Նրանք իրականացրին հրեա ժողովրդի վրա Հոլոքոստից ի վեր ամենասարսափելի հարձակումը։ Նրանք հանդիպում էին նույն տեղում, ճիշտ նույն վայրում, որտեղ մոտ երկու տարի առաջ նշում էին այդ վայրագությունը։ Պատերազմի սկզբում խոստացա, որ Իսրայելը կպատժի նրանց, ովքեր գործել էին այդ սարսափելի գործողությունը։ Եվ այսօր Իսրայելը և ես պահեցինք այդ խոստումը», - հայտարարել է Նեթանյահուն։

Պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ Իսրայելի թշնամիները ոչ մի տեղ չեն կարող թաքնվել, Իսրայելը անպայման կգտնի նրանց:
Իսրայել Կացը սոցցանցում գրել է՝ եթե «Համաս»-ը չընդունի պատերազմը դադարեցնելու իրենց պայմանները, այն է՝ ազատել բոլոր պատանդներին և զինաթափվել, ապա Իսրայելը կոչնչացնի և՛ նրանց, և՛ Գազան:
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանն էլ ասել է՝ «Համաս»-ի այն առաջնորդները, որոնք փրկվել են այս անգամ, կսպանվեն հաջորդիվ:
Թրամփ. Ոգևորված չենք այսօրվա իրադարձություններիցԻսրայելի կառավարության անանուն պաշտոնյան լրատվամիջոցներին ասել է, որ հարձակումից առաջ Թել Ավիվը ստացել է ԱՄՆ նախագահի թույլտվությունը: Դոնալդ Թրամփը, մինչդեռ, հայտարարել է՝ ոգևորված չէ այդ գործողությունով:

«Ես ոգևորված չեմ ամբողջ իրավիճակից ... Բայց կասեմ հետևյալը՝ մենք ուզում ենք պատանդներին վերադարձնել, բայց ոգևորված չենք այսօրվա իրադարձություններից: Շատ դժգոհ եմ, թե ինչպես է դա տեղի ունեցել», - ասել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տան մամուլի քարտուղարն էլ ասել է, որ նախագահն իր հատուկ բանագնացին հանձնարարել է հարձակման մասին զգուշացնել Քաթարին։ Քերոլայն Լևիթը նաև հայտնել է՝ Թրամփը խոսել է Իսրայելի վարչապետի հետ և կարծում է, որ հարձակումը կարող է նպաստել խաղաղության հաստատմանը: Թրամփը խոսել է նաև Քաթարի ղեկավարության հետ, հավելել է Լևիթը:
«Նախագահը նաև խոսել է Քաթարի էմիրի և վարչապետի հետ և շնորհակալություն հայտնել նրանց մեր երկրին ցուցաբերած աջակցության և բարեկամության համար։ Նա վստահեցրել է, որ նման բան այլևս չի կրկնվի նրանց տարածքում», - ընդգծել է Սպիտակ տան խոսնակը:
Մի շարք երկրներ դատապարտել են Իսրայելի հարվածներըՔաթարի արտգործնախարարության խոսնակը խստորեն դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով վախկոտ ու հանցավոր քայլ, որը միջազգային բոլոր օրենքների և նորմերի կոպիտ խախտում է և լուրջ սպառնալիք քաթարցիների անվտանգությանը։ Քաթարը չի հանդուրժի Իսրայելի անշրջահայց վարքագիծը և տարածաշրջանային անվտանգության շարունակական խաթարումը, ինչպես նաև որևէ գործողություն, որը թիրախավորում է երկրի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, ասել է Մաջեդ ալ-Անսարը:
Աշխարհի մի շարք երկրներ դատապարտել են Իսրայելի հարվածները: Հայաստանն էլ մտահոգություն է հայտնել և կողմերին զսպվածության կոչ արել՝ տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն էլ ասել է, որ հարձակումը կոպտորեն խախտում է Քաթարի ինքնիշխանությունը, որը դրական դեր է ունեցել խաղաղություն հաստատելու և պատանդների ազատ արձակման գործում:
«Ես դատապարտում եմ Քաթարի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության այս կոպիտ խախտումը։ Բոլոր կողմերը պետք է աշխատեն մշտական հրադադարի հասնելու, այլ ոչ թե այն ոչնչացնելու ուղղությամբ», - հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

«Համաս»-ին աջակցող Իրանի նախագահն էլ հայտարարել է, թե սա վկայում է, որ «սիոնիստական ռեժիմը սահմաններ չի ճանաչում հանցագործության և ահաբեկչության համար, իսկ մյուս կողմից՝ ոչնչացնում է դիվանագիտության ցանկացած փորձ»։ Իրանը «թույլ չի տա, որ միակողմանի և ագրեսիվ քաղաքականությունը վտանգի տարածաշրջանի անվտանգությունն ու ապագան», հայտարարել է Մասուդ Փեզեշքիանը:















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *