Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում գործող «Էկովիլ» ընկերության համահիմնադիրներ Տիգրան Օխանյանին և Վարդան Հովսեփյանին և «Շտիգեն» ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրեն Հայկ Շեկյանին։ Հանդիպման ընթացքում ընկերությունների ներկայացուցիչները նախագահին ներկայացրել են Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտի ներկայիս իրավիճակը և նախկինում արձանագրված դրական դինամիկան։ Նրանք նաև խոսել են առկա մարտահրավերների և խնդիրների մասին՝ ներկայացնելով դրանց լուծման