2 միլիոն դոլարի վնաս ունենք. «Սպայկա»-ի մեքենաները ՌԴ-ում դեռ արգելափակված են
Հայաստանի խոշորագույն բեռնափոխադրող և արտահանող «Սպայկա» ընկերությունից հայտնում են՝ Ռուսաստանի տարբեր հատվածներում արգելափակված իրենց 100-ից ավելի մեքենաներից 30-ում բերքը գրեթե փչացել է։ Շուրջ 15 օր է՝ ռուս իրավապահները կանգնեցրել են «Սպայկա»-ի մեքենաների շարժը:
Ընկերության զարգացման գծով տնօրեն Կարեն Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ մինչ օրս պատճառների մասին հստակ տեղեկություն չունեն:
«Մեքենաների հետ կապված որևէ տեղաշարժ չկա, ինչպես կանգնած էին, այդպես էլ մնացել են...
