Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում առնվազն 32 զոհ կա
Իսրայելի օդուժը օդային նոր հարձակումներ է իրականացրել Գազա քաղաքում, հաղորդվում է առնվազն 32 զոհի մասին:AP-ն վկայակոչելով Շիֆա հիվանդանոցի իր աղբյուրները, հայտնում է, որ զոհվածների թվում կա 12 երեխա։Վերջին օրերին Իսրայելն էլ ավելի է սաստկացրել հարվածները Գազա քաղաքին՝ ոչնչացնելով մի քանի բարձրահարկ շենքեր։ Իսրայելի բանակը քաղաքի բնակիչներին հրամայել է լքել բնակավայրը, որն, ըստ Իսրայելի, Համասի վերջին հենակետն է։
