ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորել է հայ ժողովրդին Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ։ Համապատասխան հաղորդագրությանը հրապարակվել է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտի կայքում։ «ԱՄՆ-ի անունից շնորհավորում ենք Հայաստանի ժողովրդին Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։ Միացյալ Նահանգները աջակցում է Հայաստանին՝ մեր արժեքավոր գործընկերոջը, Հարավային Կովկասում մեր ընդհանուր նպատակներին՝ խաղաղության, բարեկեցության և կայունության հասնելու գործում։ Մեր