Փաշինյան. Եթե Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցք» կոչում են Հորադիզ–Զանգելան ճանապարհը, մենք պետք է մեզ հարց տանք՝ դա մեզ հուզո՞ւմ է
Իշխող խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը, որ ութ տարի առաջ էլ նույն տեղում նստած էր Սերժ Սարգսյանի «Հանրապետական» կուսակցության ցուցակով, կարծում է, որ վարչապետ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը բալանսավորված է, հաջողված ու այսօր էլ Ազգային ժողովում խնդրեց, որ Փաշինյանը բացահայտի հաջողության գաղտինքը. «Բալանսավորված արտաքին քաղաքականությունը ևս հեշտ չի ու բարդ է, ինչո՞ւմն է այս ամենի հաջողության գաղտինքը», - հարցրեց պատգամավորը:
Հարցից ոգևորված Փաշինյանը իր հմուտ...
