ՔՊ-ում Դաշնակցությունը փակելու հարց չեն քննարկում
Դաշնակցականները կասկածներ ունեն, որ իշխող ուժը մտադրվել է մինչև ընտրություններ խոչընդոտներ ստեղծել կուսակցության համար, որ չկարողանան առաջադրվել: Կամ ՀՅԴ-ն փակելու հիմքեր են ստեղծում:
«Փորձելու են խոչընդոտել, ակնհայտ է դա իր հայտարարություններից, նախ՝ ոչ թե փորձելու է, այլ հիմա ընթացքի մեջ է», - ասում է դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը: Նա վարչապետ Փաշինյանի երեկվա խոսքերից տպավորություն ունի, որ կուսակցություններին վերաբերող օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունից...
