Добавить новость
smi24.net
World News
Декабрь
2025

Բրյուսելում ֆերմերների բողոքի ակցիան վերածվել է զանգվածային անկարգությունների

0

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ֆերմերների բողոքի ակցիան վերածվել է զանգվածային անկարգությունների՝ Եվրամիության և Հարավային Ամերիկայի երկրների Mercosur առևտրային բլոկի միջև նախատեսվող համաձայնագրի դեմ բողոքի ֆոնին։
Եվրոպացի ֆերմերները մտավախություն ունեն, որ համաձայնագիրը կուժեղացնի մրցակցությունը և կհարվածի տեղական արտադրողներին։
Բողոքի երթը, որին ֆերմերները մասնակցել են նաև տրակտորներով, սկսվել է Եվրոպական խորհրդի նիստի բացմանը զուգահեռ։

Ակցիան անցակցվել է Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդարանի շենքերի հարևանությամբ։ Ջարդվել են շենքերի ապակիներ, ֆերմերները ավտոմեքենաների անվադողեր և խոտ են այրել։ Գրանցվել են նաև լրագրողների վրա հարձակումներ։
Ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել, մասսայական ձերբակալություններ են սկսվել։ Տուժել են տասնյակ մարդիկ։
Բրյուսելի ոստիկանության տվյալներով՝ բողոքի ակցիային մասնակցել է մինչև 7 հազար մարդ։















Музыкальные новости






















СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *