Հնդկաստանը և ԵՄ-ը վերջնականապես համաձայնեցրել են առևտրային համաձայնագիրը
Հնդկաստանը և Եվրոպական միությունը վերջնականապես համաձայնեցրել են առևտրային համաձայնագիրը, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
Ըստ լրատվամիջոցի՝ մոտ երկու տասնամյակ տևած բանակցություններից հետո համաձայնագիրը ճանապարհ կհարթի, որպեսզի Հնդկաստանը բացի իր շուկան՝ 27 անդամներից բաղկացած ԵՄ-ի հետ ազատ առևտրի համար:
«Երեկ Եվրամիության և Հնդկաստանի միջև ստորագրվեց մեծ համաձայնագիր: Աշխարհի տարբեր մասերում սա անվանում են բոլոր գործարքների մայրը։ Այս համաձայնագիրը...
