Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի ընտրական կարիքների գնահատման առաքելության հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընտրական գործընթացների քաղաքական, իրավական, ինստիտուցիոնալ, տեխնիկական, մարդու իրավունքների և անվտանգության ընդհանուր միջավայրը, ինչպես նաև ընտրական գործընթացների կազմակերպման և իրականացման հետ կապված ընթացիկ մարտահրավերներն ու բարեփոխումների հիմնական ուղղությունները։ Մտքեր են փոխանակվել ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման,