Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ ՔԿ ներկայանալու ծանուցագրեր են ուղարկվել. փաստաբան
Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է, որ «այսօր առավոտից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին, որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար»:
Փաստաբանի տեղեկացմամբ՝ եպիսկոպոսները մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ:
Քննչական կոմիտեն առայժմ չի մեկնաբանում այս տեղեկատվությունը:
«Ակնհայտ է, որ սա հերթական միջամտությունն է Եկեղեցու ներքին գործերին, որի հիմնական նպատակն է խոչընդոտել Եպիսկոպոսաց...
