Ինչո՞ւ է Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը 2025-ին կիսով չափ քիչ հարկ վճարել
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի անցած տարի վճարած հարկերը 2024-ի համեմատ գրեթե կիսով չափ նվազել են՝ 2024-ին բյուջե վճարած խոշոր կանխավճարի պատճառով։ Այդ կանխավճարը 19.5 միլիարդով ավել է եղել պարտավորությունների թվից ու չի հաշվարկվել 2025-ի հարկերի մեջ, «Ազատության» գրավոր հարցին ի պատասխան հայտնել են կոմբինատից։
Անցած շաբաթ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել էր 1000 խոշոր հարկատուների ցուցակը։ Նախորդ տարիների թիվ մեկ հարկատու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը այդ ցուցակում...
