ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստանի Հանրապետությունից Ադրբեջան մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանում կարճ ճեպազրույց տվեց մի քանի լրագրողների։ Անդրադառնալով ՀՀ-ում ամերիկյան ներդրումների մասին հարցին և մասնավորապես դիտարկմանը, որ նախօրեին ՀՀ նախագահական նստավայրում իր խոսքը 5 և 4 միլիարդ դոլարի մասին սխալ է մեկնաբանվել, Ջեյ Դի Վենսն ասաց, որ երեկ ստորագրել են մի քանի փաստաթղթեր, բայց նաև հանդիպումների ժամանակ աշխատում են մեծ ներդրումների վրա, որոնք կգան Հայաստան՝ «նախագահ Թրամփի և վարչապետ Փաշինյանի միջև կնքված լավ գործարքների շնորհիվ»։