ԱՄՆ-ին հետաքրքրում է բիզնեսը, սեփական ազդեցությունը կապիտալիզացնելու հնարավորությունը։ Իսկ աշխարհաքաղաքական տեսանկյունից Հարավային Կովկասն առանձնակի հետաքրքրություն չի ներկայացնում։ Այս մասին Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի սրահում Երևան–Մոսկվա հեռուստակամուրջի ժամանակ ասել է Տնտեսագիտության բարձրագույն դպրոց ազգային հետազոտական համալսարանի փոխտնօրեն Գեորգի Ասատրյանը։