Հայ–ամերիկյան հարաբերությունների զարգացման տեսանկյունից խիստ վտանգավոր են ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հայտարարությունները, որոնցով նա կոպտորեն միջամտեց ՀՀ ներքաղաքական կյանքին։ Այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում այս տեսակետը հայտնեց քաղաքական մեկնաբան Սուրեն Սուրենյանցը։ Ըստ նրա՝ ԱՄՆ փոխնախագահի անդրադարձը, թե Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, և խաղաղության գործընթացը պետք է կյանքի կոչվի այդ համատեքստում, ուղիղ աջակցություն էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին։