Հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Հակոբյանի դին, կա ձերբակալված
Փետրվարի 26-ին հայտնաբերվել է զինծառայող Նարեկ Համլետի Հակոբյանի դին, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:Քննչական կոմիտեից փոխանցել են, որ զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: 1 անձ ձերբակալվել է:Սա տարեսկզբից ի վեր երրորդ զինծառայողի մահվան դեպքն է բանակում:
