«Ադրբեջանի ղեկավարությունը այսօր էլ շարունակում է պատմական ռեվիզիոնիզմի քաղաքականությունը, ինչը նույնպես մարդկության քաղաքակրթական և արժեքային համակարգի նկատմամբ հանցագործություն է: Խոջալուի իրադարձությունների և սեփական ժողովրդի դեմ 3 տասնամյակ առաջ իրականացրած ոճրագործությունից հետո Ալիևը հերթական անգամ Հայաստանին մեղադրել է ցեղասպանություն գործելու համար, նշել, որ «Հայաստան թշնամին» պետք է միշտ վախենա, ինչպես դա հիմա է անում, որովհետև այդ վախի հիման վրա է, որ այսօր ադրբեջանցիները խաղաղ ապրում են»։