Մարտի 5-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը Սան Ֆրանցիսկոյում՝ OpenAI ընկերության կենտրոնակայանում, մասնակցել է «OpenAI Education» գագաթաժողովին։ Միջոցառմանը մասնակցել են այն երկրների ներկայացուցիչներ, որոնք արդեն համագործակցում են OpenAI ընկերության հետ կամ հետաքրքրված են նման համագործակցության հնարավորություններով։ Գագաթաժողովի շրջանակում դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության և արհեստական բանականության ոլորտներում ընկերության և հայկական կողմի միջև հնարավոր համագործակցության