Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանն ինստագրամի սթորի բաժնում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի տեսանյութը խցանումների վերաբերյալ։ Նշենք, որ այդ տեսանյութում Հակոբյանն առանց անուններ տալու քննադատում ու հեգնում է քաղաքապետ Տիգրան Ավինյանին՝ խցանումների համար ու հուշում, որ կա նման գիտություն, որը հնարավորություն է տալիս հաշվարկել, թե նման տեմպրով զարգանալու դեպքում մի քանի տարի անց մայրաքաղաքում քանի մեքենա կլինի ու ինչ է պետք անել դրան պատրաստվելու համար։ Ավելի վաղ մամուլը գրել էր, որ ՔՊ–ի ներսում լուրջ մրցակցություն է հասունանում գործող...