Հայաստանի բանտերում մարդկանց մահվան դեպքերը հարց են առաջացնում՝ արդյոք երկրում մահապատիժը չի՞ վերականգնվել։ Այս միտքը նոյեմբերի 11-ի մամուլի ասուլիսում արտահայտեց փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով Ստեփանավանում ընտրությունների նախօրեին կալանավորված՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվանը։ Գևորգյանը նախօրեին մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ ենթադրաբար սրտամկանի ինֆարկտից։ Նրա պաշտպանական կողմը պնդում է, որ շտապօգնությանը թույլ են տվել բանտ մտնել միայն Գևորգյանի մահից հետո։ Օրբելյանի խոսքով՝ Գևորգյանի կուսակիցները պնդում են նրա անմեղությունը։ «Ենթադրենք՝...