Մոտ 2,5 միլիարդ տարի առաջ Երկրի երկրաբանական պատմության մեջ շրջադարձ է տեղի ունեցել, որը փոխել է երկրակեղևի ձևավորման և վերափոխման գործընթացները։ Նման եզրակացության են հանգել Ավստրալիայի Քերթինի համալսարանի հետազոտողները՝ հնագույն ապարներում բնորոշ քիմիական հետք հայտնաբերելով: Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the Royal Society A: Mathematical and Physical Sciences գիտական հանդեսում։ Սալերի տեկտոնիկան պայմանավորում է մայրցամաքների և օվկիանոսների շարժումը, ազդում մոլորակի կլիմայի և մագնիսական դաշտի վրա։ Սակայն դրա առաջացման ժամանակը պարզելը դժվար է....