ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է մշակել Եվրոպայի հետ անվտանգության նոր համաձայնագիր։ Այս մասին Axios-ին հայտնել են երկու իրազեկ աղբյուրներ։ Նրանց խոսքով՝ հարցն Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունների առանցքային թեմաներից մեկն էր։ Հանդիպմանը ռուսական պատվիրակությունը պնդել է, թե Ուկրաինայում լայնամասշտաբ պատերազմը սկսվել է այն պատճառով, որ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն անպատասխան է թողել Վլադիմիր Պուտինի նամակը, որում նա ներկայացրել էր անվտանգության վերաբերյալ իր մտահոգությունները։ Ի պատասխան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ...