Սա Նիկոլի ամբողջ կերպարն է՝ մարդկանց գայթակղել խաբnւսիկ բարձր իդեալներով և բարձրագոչ աղմուկի օգնությամբ մտնել նրանց գրպանը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Քաղաքացին տուգանքի մատերիալ չէ»,- ասում էր մի հայտնի դասական, որը սիրում էր բարձրանալ արագաչափերի սյուների վրա և սկոչով ծածկել տեսախցիկները։ Իսկ հիմա նրա կառավարության սահմանած կենսաչափական անձնագրի տուրքը 28 650 դրամ է՝ միջին ամսական համախառն աշխատավարձի 9,45%-ը։ Գրեթե մեկ տասներորդը՝ մեկ անձնագրի համար։ Նույն...