Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այցով գտնվում է Նիկոսիայում՝ մասնակցելու Կիպրոսի Հանրապետության օմբուդսմանական հաստատության հիմնադրման 35-ամյակին նվիրված՝ «Օմբուդսմանի հաստատությունը ժողովրդավարության և մարդու իրավունքների փոփոխվող միջավայրում» խորագրով միջազգային համաժողովին։ Համաժողովի քննարկումների առանցքում օմբուդսմանական հաստատությունների զարգացող դերն է, այս հաստատությունների մանդատների ընդլայնումը, անկախության ամրապնդումը, առաջարկների կատարման արդյունավետությունն ու հանրային վստահության բարձրացումը։ Համաժողովին բացման ելույթով հանդես...