Շուրջ 1,5 հազար միգրանտ փորձում է Մեքսիկայից հասնել ԱՄՆ։ Ինչպես նոյեմբերի 11-ին հայտնում է Diario del Sur թերթը, նրանց որոշման վրա ազդել են Կոնգրեսի ընտրությունների արդյունքները, որոնցում հաղթել է Դեմոկրատական կուսակցությունը։ Քարավանի մասնակիցներն ակնկալում են, որ այս արդյունքներից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կկորցնի իր քաղաքական ազդեցության մի մասը։ Նրանցից շատերն արդեն անցել են ավելի քան 700 կմ։ Միգրանտների թվում կան փոքր երեխաներ ունեցող ընտանիքներ, իսկ շատերի համար ճանապարհորդության գլխավոր նպատակներից մեկը նախկինում Միացյալ Նահանգներ տեղափոխված հարազատների...