Էլեկտրոնային գրքերը կարող են ընթերցանության համար ավելի հարմար լինել, քան պլանշետները՝ իրենց չափսերի և երկար աշխատաժամանակի շնորհիվ։ Դրա մասին հայտնում է SlashGear պարբերականը։ Պարբերականի լրագրող Թոմ Բեդֆորդը պատմել է, որ երկու տեսակի սարքերից էլ օգտվում է, և նշել է էլեկտրոնային ընթերցիչների առավելությունները։ Ըստ նրա՝ էլեկտրոնային թանաքի տեխնոլոգիայով աշխատող էկրանն էջը ցուցադրելիս քիչ էներգիա է սպառում։ Այդ պատճառով նման սարքերը սովորաբար ավելի հազվադեպ են լիցքավորման կարիք ունենում, քան պլանշետները։ Հեղինակը նշել է, որ որոշ ընթերցիչները կարող են մեկ լիցքավորմամբ...