Թուրքիայում ՄԱԿ-ի COP31 կլիմայական գագաթնաժողովի հնարավոր ամփոփիչ համաձայնագրի նախագիծը չի պարունակում «հանածո վառելիք» արտահայտությունը և ուղղակիորեն կոչ չի անում հրաժարվել ածխից, նավթից ու գազից՝ գլոբալ տաքացման հիմնական աղբյուրներից, հայտնում է Associated Press-ը։ Միաժամանակ փաստաթղթում առաջարկվում է ածխածնային արտանետումների որսման, կրկնակի օգտագործման և պահպանման նպատակ սահմանել, ինչը վեճեր է առաջացնում կլիմայագետների շրջանում և աջակցություն է ստանում նավթարդյունաբերության կողմից։ Համաձայնագրի վերջին նախագիծը կիրակի վաղ առավոտյան ներկայացրել է Թուրքիայի...